211652_close_icon
views-count16897 դիտում article-date 18:00 09-03-2016

Առեղծվածային վրաերթեր-վթար Երևանում. վրաերթի վարորդը մեղադրում է մեկ այլ վարորդի. դեղագետները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ` մարտի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի թիվ 112 հասցեի դիմաց նշված փողոցի բնակիչ, 76-ամյա Վանյա Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 34 PN 747 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 65-ամյա Սուսաննա Պետրոսյանին և 55-ամյա Ռոզա Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Վ. Գրիգորյանը ընդհարվել է 44-ամյա Վահագն Ավագյանին պատկանող, նշված հատվածում կայանված Volkswagen մակնիշի 34 ZR 738 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Ս. Պետրոսյանն ու Ռ. Միքայելյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ վարորդ Վ. Գրիգորյանը ոստիկաններին բանավոր հայտարարել է, որ իր երթևեկության համար խոչընդոտ և վրաերթի պատճառ է հանդիսացել 64-ամյա Հայկազ Բաբայանը` իր վարած Opel մակնիշի 15 RV 015 համարանիշի ավտոմենքենայով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածներն աշխատում են «ՖԱՐՄ ԱՎԱՆ» ՍՊԸ-ում` որպես դեղագետներ, իսկ Վ, Ավագյանը աշխատում է «ՄԱՐԿ- ՖԱՐՄԱՑԻԱ» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր