211652_close_icon
views-count27336 դիտում article-date 21:28 22-12-2017

Վրաերթեր Երևանում. մի դեպքում վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ դեպքում էլ ժամեր անց մեղայականով ներկայացել է Ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից դեկտեմբերի 20-ին Երևանում 2 քաղաքացու վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Նորիկ Մանուկյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի 34 ՏV 429 համարանիշի ավտոմեքենայով Կորյունի և Գ. Քոչարի փողոցների խաչմերուկում «Ցիտադել»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 7-ամյա Աննա Ալավերդյանին և 55-ամյա Գոհար Սանթրոսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և կատարվածի մասին տեղեկացրել Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ավագ հետաքննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ալավերդյանը սովորում է «Ուսում» դպրոցի 2-րդ դասարանում, իսկ Գ. Սանթրոսյանը աշխատում է «Գուդ-Կրեդիտ» վարկային կազմակերպությունում: Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական տարածքում: Ժամը 19:00-ի սահմաններում Գ. Չաուշի փողոցի թիվ 2 հասցեի մոտ Opel մակնիշի 29 ՕՍ 122 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 22-ամյա Զոհրաբ Գալոյանին և 28-ամյա Ագապի Միրզոյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Opel-ը վարել է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 55-ամյա Գագիկ Ռուստամյանը, ով նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նշված ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել նշված անձանց: Նշված փաստի առթիվ ՃՈ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր