211652_close_icon
views-count5762 դիտում article-date 00:50 14-05-2014

Վթար-վրաերթեր Երևանում. բախվել են 4 ավտոմեքենաներ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 13-ին վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում թիվ 12 շենքի դիմաց, բախվել են Honda մակնիշի 55 VV 155 համարանիշի և Skoda մակնիշի 35 TO 231 համարանիշի ավտոմեքենաները, Skoda-ն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է նշված հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 34 DN 148 համարանիշի և Mercedes մակնիշի 34 SC 701 համարանիշի ավտոմեքենաներին որոնց վարորդները վրաերթի են ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի և Mercedes-ի վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր