Վոլֆսբուրգը» հաղթեց «Բորուսիային»՝ 2:1
Գերմանական Բունդեսլիգայի նախավերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»:
«Վոլֆսբուրգը» արդեն առաջին րոպեին բացեց հաշիվը: 11-րդ րոպեին դորտմունդցիները վաստակեցին 11 մետրանոց հարվածը, որը անվրեպ իրացրեց Օբամեյանգը: Մինչև խաղակեսի ավարտը «Բորուսիան» հաշվի մեջ անցնելու մի քանի լավ հնարավորություն բաց թողեց ձեռքից:
Երկրորդ խաղակեսում «Վոլֆսբուրգը» Նալդոյի շնորհիվ նորից հաշվի մեջ առաջ անցավ՝ 2:1: Մինչև հանդիպման ավարտը հաշիվը մնաց անփոփոխ և «Վոլֆսբուրգը» հաղթեց՝ պահպանելով 2-րդ տեղը:
Չնայած այս պարտությանը, «Բորուսիան» շարունակում է Եվրոպայի լիգայի ուղեգիր ապահովող 7-րդ հորիզոնականում մնալ, քանի որ նրա անմիջական մրցակիցները՝ «Վերդերը» և «Հոֆենհայմը», նույնպես պարտություն կրեցին:
«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: