Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Ատլետիկոն» նորից կհանդիպեն
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը.
[b]«Ռեալ» (Իսպանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)[/b]
Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:
ՉԼ-ի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին` Քարդիֆում (Ուելս):