211652_close_icon
views-count8080 դիտում article-date 11:47 09-03-2016

Առաջիկա 5 օրերին տաք և կայուն եղանակը հիմնականում կպահպանվի. Գագիկ Սուրենյան

Վերջին 5 օրերին հանրապետության տարածքում տաք եղանակային պայմանները հիմնականում պահպանվել են: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 5-ին՝ Կապանում և Մեղրիում՝ +25...+26, Արարատյան դաշտում և Երևանում՝ +18...+20: Առաջիկա 5 օրերին նույնպես երկրի ողջ տարացքում կայուն և տաք եղանակը կպահպանվի, մինչև մարտի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, բացառությամբ մարտի 11-ի, երբ կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի և կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ 4-6 աստիճանով: Ամենատաք շրջանները կլինեն Տավուշը, Սյունիքը, Լոռին, Արարատյան դաշտը և Վայոց Ձորի նախալեռները, որտեղ գիշերային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +2...+6, իսկ ցերեկը +18...+20 աստիճանի սահմաններում: Ըստ կանխատեսումների՝ մարտի 10-13-ը Արարատյան դաշտում սպասվում է ծիրանենու ծաղկում, որը 18-20 օր առաջ է բազմամյա միջին ժամկետից: Նշեմ նաև, որ առաջիկա 5 օրերին, բացառությամբ մարտի 11-ի, եղանակային պայմանները բարենպաստ կլինեն գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես ծառերի սրսկման համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր