43434 դիտում
12:15 28-07-2017
Առաջիկա 5 օրերին ջերմային ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
«Հայաստանը գտնվում է հերթական ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Իրաքի տարածքից։
Առաջիկա 5 օրերին նրա ակտիվ ազդեցությունը պահպանվելու է երկրի ողջ տարածքում, որը կարտահայտվի բարձր ջերմային ֆոնով և առանց տեղումների եղանակով, ինչպես նաև հարաբերական խոնավության շատ ցածր մակարդակով։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հանրապետության հովտային գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում և Երևանում, որտեղ ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված չոր եղանակով և բարձր ջերմային ֆոնով։ Հատկապես հանրապետության ցածրադիր հատվածներում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ազգաբնակչությանը կոչ է անում առավել զգոն լինել՝ բնության մեջ կրակի օգտագործման հետ անտառային գոտիներում և խոտածածկ տարածքներում հրդեհներից խոսափելու համար։
Նաև ուզում եմ նշել, որ այս տարվա օգոստոսին կրկին կանխատեսվել է շոգ, օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ամսվա ընթացքում հաճախակի կլինեն հարավից ներթափանցող ջերմային ալիքները, ինչի հետևանքով այս օրերին առկա բարձր ջերմաստիճանները պարբերաբար կկրկնվեն»։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
29741 դիտում
10:43 25-01-2016
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հունվարի 26-ը
2814 դիտում
10:51 05-06-2016
Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր