Սուարեսը իր երեխաների հետ այցելել է «Լիվերպուլի» մարզաբազա. տեսանյութ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հանգստյան օրերից օգտվելով, այցելել է իր նախկին ակումբի` Մելվուդում գտնվող «Լիվերպուլի» մարզաբազա:
Ուրուգվայցին մարզաբազա է եկել իր երկու երեխաների հետ: Մելվուդում նա հանդիպել է թիմակիցների, այդ թվում` «Լիվերպուլի» պաշտպան Մամադու Սակոյի հետ:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին և թիմի հետ նվաճել Անգլիայի Գավաթը: