Adidas-ը սխալմամբ Պետեր Չեխի ձեռնոցները ուղարկել է «Չելսիի» մարզաբազա
Մարզահագուստի խոշորագույն արտադրող հանդիսացող Adidas ընկերությունը, որը համարվում է «Չելսիի» տեխնիկական հովանավորը, սխալմամբ թիմի նախկին դարպասապահ Պետեր Չեխի համար նախատեսված ձեռնոցները ուղարկել է «Չելսիի» մարզաբազա:
Հիշեցնենք, որ Չեխը 2015թ. ամռանը «Չելսիից» տեղափոխվել է «Արսենալ», ընդ որում, այս թիմերը կհանդիպեն առաջիկա կիրակի օրը:
«Չելսիի» աշխատակիցները չափազանց զարմացած են մնացել, երբ Չեխի ձեռնոցները փոխանցել են իրենց, այլ ոչ թե` «Արսենալ», և հնարավորինս արագ այն վերադարձրել են իսկական հասցեատիրոջը: