Անդրեա Պիրլոն այցելել է «Չելսիի» մարզաբազա
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն այցելել է «Չելսիի» մարզաբազա:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ 37-ամյա ֆուտբոլիստը ծանոթ է դեռևս Տուրինում համատեղ աշխատանքից: Բոլոր դեպքերում, Կոնտեն բացառել է, որ կարող է Պիրլոյին նույնիսկ վարձակալությամբ «Չելսին» հրավիրել:
«Անդրեան պարզապես հյուր է եկել, նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Նյու-Յորք Սիթիի» հետ: Նա Ամերիկայում հաճույք է ստանում խաղից:
Ես ուրախ եմ, որ նա այցելել է ինձ: Անդրեան երեք տարի «Յուվենտուսում» իմ խաղացողն է եղել, միասին մենք մեծ հաղթանակների ենք հասել», ասել է Կոնտեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Andrea Pirlo visited Cobham yesterday! pic.twitter.com/qTcfYBdOKN
— Chelsea FC (@ChelseaFC) 10 декабря 2016 г.
With the Master ⚽️ pic.twitter.com/pUjvXdg0TO
— Cesc Fàbregas Soler (@cesc4official) 9 декабря 2016 г.