Իսրայելի վարչապետը հրաժարվել է Բարաք Օբամայի հետ հանդիպումից
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից: Այս մասին հայտնում է RBC-ն:
Իսրայելի վարչապետը Սպիտակ տուն այցելելու հրավերը դեռ 2 շաբաթ առաջ է ստացել, սակայն նրա կողմից պաշտոնական պատասխան չի եղել:
Նշենք, որ Նեթանյահուն վերջին ամիսներին շարունակաբար քննադատում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագիրը: