Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Օբամայի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ադմինիստրացիան հաստատել է տեղեկությունը, որ Նեթանյահուն մերժել է իր հետ հանդիպելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարի թեժացման ֆոնին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել Օբամայի հետ, սակայն մտադիր չէ ներկա պահին Վաշինգտոն մեկնել՝ Միացյալ Նահանգներում թեժ ընտրապայքարի նախաշեմին:
Ըստ Իսրայելի վարչապետի ապարատի աղբյուրի՝ Նեթանյահուն չի ցանկանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իր այցով օժանդակում է նախագահի թեկնածուներից որևիցե մեկին: