211652_close_icon

Մի ընտանիքում երկու լրագրող. ինչպես Հասմիկ Համբարձումյանը գիշերը մենակ թողեց երեխային, եւ ինչու էր Մհեր Արշակյանը սպիտակ վարդերը թողել լվացարանում. araratnews.am

views-count4941 դիտում article-date 14:42 08-03-2016
Մարտի ութը աշխատանքային օր չէ, բայց ոչ լրագրողների համար, գրում է [url=http://araratnews.am/mi-ehntanikhum-erku-lragrogh-inchpes-hasmik-hambardzumyaneh-gishereh-menak-thoghec-erexayin-e%D6%82-inchu%D5%9E-er-mher-arshakyaneh-spitak-vardereh-thoghel-lvacaranum/]araratnews.am[/url]-ը: Ինչպես բոլոր տոնական օրերին, այսօր եւս լրագրողներն աշխատում են, ընթերցողներին, հեռուստադիտողներին, եւ ռադիոունկնդիրներին մատուցում օրվա կարեւոր իրադարձությունների համառոտ նկարագիրը: Այսօր մամուլի էջերում թերեւս կգերակշռի շնորհավորական նյութերը: Լրագրողները միշտ իրադարձության վայրում են, իսկ ինչպիսին են մայր- լրագրողները աշխատանքից դուրս: Մարտի ութը լավագույն առիթն է զրուցելու հենց մեր գործընկերների հետ: Այս անգամ ոչ թե իրենք են հարցեր տալիս, այլ պատասխանողի դերում են: Մասնագիտությամբ լրագրող, շարքի առաջին զրուցակիցը Հասմիկ Համբարձումյանն է: Երկու երեխաների մայր է: Հասմիկի ընտանիքում միայն ինքը չէ, որ լրագրությամբ է զբաղվում: Մհեր Արշակյանը՝ Հասմիկի ամուսինը եւս լրագրող է: Մի ընտանիքում երկու լրագրող… գուցե շատ է, բայց Հասմիկն հակառակն է պնդում: [i]Լրագրող – մայր: Մեզ հետ զրույցում Հասմիկն անկեղծանում է մայր լինելը որոշակի խոչընդոտներ է ստեղծում մասնագիտական պարտականությունները կատարելիս: Շտապենք տեղեկացնել խոսքը հաճելի խոչընդոտների մասին է, որոնք մեր գործընկերը հաղթահարում է: [/i] [b]Հասմիկ, որպես լրագրող- մայր, որքանո՞վ է խոչընդոտում ծնող լինելը մասնագիտական պարտականությունները կատարելիս: [/b] Ոչ միայն լրագրության, այլ իմ կարծիքով ցանկացած ասպարեզում էլ ընտանիքը որոշ արգելքներ ստեղծում է այն առումով, որ լիարժեք չի լինում սիրած գործիդ նվիրումը ու դա արդեն կիսում ես մեկ այլ նվիրականի` ընտանիքի հետ: Այս վերջինը պահանջում է առավելագույն խնամք, ուշադրություն, ժամանակ: Անկեղծ ասեմ, որոշ խոչընդոտներ ստեղծում է մայր լինելը, բայց հաճելի խոչընդոտ է, որովհետև կողքիս են ձագուկներս, ամուսինս: Ի դեպ, մեզ` լրագրողներիս հատուկ «դրայվն» էլ անպակաս` վազում եմ գործից տուն, ճանապարհին «հավաքելով» (դպրոցից, դայակից) տնեցիներին ու անցնում կենցաղային գործերին: Այս ընդհանուր օրինաչափությունից դուրս, ճիշտ է, հաճելի բացառություններ ևս պատահում են: Ինչպես արդեն նշեցինք, Հասմիկի ընտանիքում եւս մեկ լրագրող կա՝ մեր գործընկեր Մհեր Արշակյանը: Ամուսիններին հաճախ ենք տեսնում Ազգային Ժողովում (խորհրդարանում հավատարմագրված լրագրողներ են): Հիմնականում առանձին են գալիս, քիչ խոսում իրար հետ քննարկումներ գրեթե չեն անում: Լրագրող ամուսիններն արդո՞ք քաղաքականությունը տեղափոխում են տուն: [b]Հասմիկ, ձեր ընտանիքում եւս մեկ լրագրող կա, աշխատանքից դուրս աշխատանքի մասին հաճախ ե՞ք խոսում, քննարկումներ անում, նաեւ վիճում: [/b] Մհերն ինձ համար սկզբում ուսուցիչ էր, հետո դարձավ ամուսին, հիմա գործընկեր ամուսիններ ենք: Հիմա էլ իմ նյութերին ամենակարևորն ինձ համար Մհերի գնահատականն է: Իսկ աշխատանքից դուրս հետաքրքրվում ենք` ով ինչ է արել, փոքրիկ հաշվետվություն ներկայացնում իրար: Տանն «աշխատանքային քննարկումներ» էլ ենք ունենում` էս գործիչն էս հայտարարությունն արեց, մյուսն արձագանքեց և այլն, ու դրանք հաճախ ավարտվում են վեճով: Մեկ-մեկ ինքս ինձ խոստանում եմ գործը տուն չբերել, բայց, անկեղծ, դեռ չի ստացվում: Հասմիկն երկու աղջիկների մայր է: Տարբեր իրադարձություններ լուսաբանելիս, մեկ – մեկ լսում ենք, թե ինչպես է Հասմիկը պատմում իր աղջիկներից: Դեմքն այդ պահին ավելի է պայծառանում: Երկու գեղեցկուհիների մայրիկը, խոստովանում է կյանքը փոխվեց երբ լույս աշխարհ եկան նրա դուստրերը: [b]Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, երբ լույս աշխարհ եկան ձեր բալիկները: [/b] Հիմա ինչ ասեմ, կթվա ստանդարտ, բայց շատ բան է փոխվում` ավելի լուսավոր է դառնում օրդ, աշխույժ, արթնանում ես, կողքիդ ժպտուն աչքերով քնած փոքրն է ավելանում, պարտականություններդ են մեծանում ու էդպես շարունակ: Արսինեն` փոքրը, ամբողջացրեց մեզ: Հասմիկն արդեն նշել էր, մասնագիտությունը երբեմն խոչընդոտներ է ստեղծում: Այստեղ հիշում ենք լրագրողի կյանքը: Երբեք չգիտես, որտեղ կլինես, որ ժամին եւ ինչ իրադարձություն կլուսաբանես: Հասմիկը բացառություն չի կազմում: [b]Եղե՞լ է իրավիճակ, երբ ստիպված եք եղել թողնել երեխաներին մենակ տանը, եւ շտապել իրադարձության վայր: [/b] Այո, մեկը շատ լավ եմ հիշում. Այն ժամանակ երեխան մեկն էր, կեսգիշերն անց, թողեցի քնած ու վազեցի հիվանդանոց, որտեղ հրազենային վիրավորումով տեղափոխվել էր Պարույր Հայրիկյանը: Նրա դեմ, հիշո՞ւմ եք, մահափորձ էին կատարել: Մասնագիտությունը Հասմիկին մի փոքր խիստ է դարձրել: Այո լրագրությունում փափուկ լինել չի հաջողվում: [b]Ինչպիսի՞ մայր եք: [/b] Այս հարցի պատասխանը, Փայլակ ջան, Մհերը և երեխաները կտան: Մարիամիկը, վստահ եմ, կասի խիստ մամա եմ: Դե, մեղմ, հանգիստ ու համբերատար Մհերի համեմատ, ես իհարկե, խիստ կլինեմ : Սպիտակ վարդեր, ահա թե ինչ նվեր է մատուցել մեր գործընկեր Մհերը՝ լրագրող կնոջը: Հասմիկն այդ նվերը խոստովանում է երբեք չի մոռանում: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://araratnews.am/mi-ehntanikhum-erku-lragrogh-inchpes-hasmik-hambardzumyaneh-gishereh-menak-thoghec-erexayin-e%D6%82-inchu%D5%9E-er-mher-arshakyaneh-spitak-vardereh-thoghel-lvacaranum/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր