211652_close_icon
views-count8139 դիտում article-date 17:38 05-10-2015

20-ամյա զինծառայողը զորամասի լվացարանում ինքնասպանության փորձ է կատարել

20 –ամյա Հայկազ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող` զորամասի լվացարանի մոտակայքում, իր մոտ գտնվող ածելիով ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածում բազմաթիվ կտրվածքներ կատարելով իր առողջությանը վնաս է պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը։ Այս մասին է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր