211652_close_icon
views-count14322 դիտում article-date 13:04 08-03-2016

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի կանա՛յք: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք բոլորիս հավասար ծառայում են օրենքին ու ժողովրդին, արժանապատվորեն կրում մեր պատասխանատու աշխատանքի բոլոր դժվարությունները՝ մասնակցելով հասարակական կարգի պահպանման, հանցավորության հակազդման, մարդու իրավունքների պաշտպանության գործին: Մաղթում եմ արդյունավետ ծառայություն, անմնացորդ նվիրում և նոր ձեռքբերումներ: Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին: Ձեր հավատով, բարոյական աջակցությամբ և ամրությամբ է նաև, որ ոստիկանության ծառայողներն այսօր լիարժեք են կատարում իրենց բարձր առաքելությունը: Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն, իղձերի իրականացում, խաղաղ երկինք և հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում: Աստված ձեզ պահապան: Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Նմանատիպ նյութեր