2840 դիտում
13:53 16-04-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը՝ Ոստիկանության օրվա առթիվ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է.
«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը:
Արդեն համարյա մեկ դար Հայաստանի ոստիկանությունը գործով է հավաստում, որ զավակն է իր ժողովրդի և հիմնասյուներից մեկը՝ իր պետականության: Մենք միշտ հիշում ենք, որ ժառանգն ենք փառահեղ ու դժվարին հայոց պատմության, և այսօր, լինելով կրողը լավագույն ավանդույթների՝ պետք է նոր մտածողությամբ, մեր գործի արդիական ընկալմամբ նվիրվենք պետության զարգացմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը:
Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային, մենք ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի՝ օրենքի, ժողովրդի, պետության պահանջի կատարմանը:
Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին, մեր զոհված զինակիցների հարազատներին` Հայաստանի ոստիկանության 96-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք:
Աստված ձեզ պահապան:
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
27696 դիտում
11:14 08-03-2017
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
14361 դիտում
13:04 08-03-2016
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Այս բաժնից
697 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
958 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
805 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը