ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի տոնի առթիվ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ, որում ասվում է.
Սիրելի՛ կանայք:
Շնորհավորում եմ Մարտի 8-ի` գարնան եւ կանանց տոնի առթիվ:
Սիրելի՛ գործընկերուհիներ, դուք մեզ հետ հավասար կրում եք ոստիկանի պատասխանատու ու պատվավոր աշխատանքի բոլոր դժվարությունները:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, անմնացորդ ծառայություն օրենքին եւ ժողովրդին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:
Միայն ամուր թիկունք ունեցող ոստիկանը կարող է անմնացորդ կատարել իր գործը, որին կոչված է:
Բոլորիդ մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն` ընտանիքում եւ աշխատանքում:
[align=right] Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ
[/align]