2498 դիտում
10:27 08-03-2016
Ծաղիկների գները բարձրացել են մոտ 20-40%–ով. Մարտի 8 է
Այս Մարտի 8-ին նույնպես բարձրացել են ծաղիկների գները՝ տարբեր ծաղիկների ու ծաղկեփնջերի պարագայում՝մոտ 20-40% տատանողականությամբ:
Ինչպես ցույց տվեցին դիտարկումները, ծաղկավաճառների մոտ սովորական կակաչը վաճառվում է 400 դրամով, հոլանդական 1 վարդի գինը 700-800 դրամի փոխարեն դարձել է 1000-1500, փաթեթավորված ծաղկային տարբեր կոմպոզիցիաները 6500-ից 31000-ի սահմաններում են: Կան նաև կոմպոզիցիաներ, որոնց համար առնցանց խանութներում այսօր նշված է վաճառքի մինչև 70.000 դրամ գին: Իսկ ծաղկի մեծածախ շուկայում 20 հատ երկարապոչ շքեղ վարդեր կարելի է ձեռք է բերել 25-30.000 դրամով։
Ինչպես ցույց տվեցին դիտարկումները, վարդակակաչը 200 դրամով է թանկացել՝ դառնալով 1000 դրամ, ձնծաղիկը, մանուշակներն այսօր 200–300 դրամ արժեն: Համեմատաբար կայուն են մնացել հողում աճող ծաղիկների գները՝ մանուշակ` 600 դրամ, հիացինտը՝ 1500-2000 դրամ:
Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, կգտնվեն ծաղկավաճառներ, որոնք այսօր օրվա երկրորդ կեսից սկսած, կհամաձայնեն գնորդներին փոքրիկ ծաղկեփնջերը տալ սկսած 1000 դրամից:
Նմանատիպ նյութեր
811 դիտում
10:35 17-10-2020
Ի վերջո ինչու են բարձրացել ծաղիկների գները․ ծաղկավաճառները զգուշացվել են «Ժողովուրդ»
5060 դիտում
20:39 02-05-2015
Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ դրվող ծաղիկների երկրորդ կյանքը. Ֆոտոռեպորտաժ
1791 դիտում
20:36 04-05-2014
Նիդեռլանդներում անցկացվել է ծաղիկների 67-րդ ավանդական փառատոնը. ֆոտոշարք
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը