Հնդկաստանում գնացքը դուրս է եկել գծերից. կա 60 զոհ, 150 վիրավոր
Հնդկաստանի հյուսիսում՝ Պուկարյան քաղաքում, ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է TACC-ը:
Միջադեպի հետևանքով զոհերի թիվը կազմում է 60, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 100 մարդ:
Տեղի իրավապահները հայտում են 150 վիրավորի մասին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել երկաթգծերի խափանման հետևանքով:
Հնդկաստանի Ներքին գործերի նախարար Ռաջաթհ Սինգհը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին: