Պորոշենկոն Թուրքիա կմեկնի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 9-10-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։
Աղբյուրի պնդմամբ` Պորոշենկոն այցի շրջանակներում կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և խորհրդարանի նախագահի հետ։
Ուկրաինայի համար այս այցը շատ կարևոր է,- նշել է Պորոշենկոն: