211652_close_icon

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքու կմեկնի

views-count2086 դիտում article-date 16:59 05-11-2014
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչև ընթացիկ տարվա վերջ պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, հաղորդում է haqqin.az պորտալը: Դեսպանի խոսքով՝ դեռևս հստակեցված չէ Ուկրաինայի նախագահի այցելության օրը և ներկա պահին Պորոշենկոյի աշխատակազմը Բաքու կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներով է զբաղված:

Նմանատիպ նյութեր