Մարտի 7-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի 1-ին փողոցի թիվ 11 տան բակում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.03-ին, մարվել՝ 17.25-ին:
Այրվել է Կ. Կ.-ին պատկանող անասնագոմի ծածկը (մոտ 50 քմ) և այնտեղ կուտակված մոտ 300 հակ անասնակեր: