50206 դիտում
18:37 05-07-2019
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվել է անասնագոմի տանիքն ու ներսում կուտակված մեծ քանակի անասնակեր. Լոռու հրշեջներին ու գյուղացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը : 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնկոյան գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Փրկարարներին և գյուղացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը անասնագոմից դեպի հարակից շինություններ:
Անասնագոմում գտնվող խոշոր եղջերավոր անասուններին փրկարարներին հաջողվել է դուրս բերել անվտանգ տարածք:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այրվել է Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմի տանիքի մի հատվածը, կից հավանոցն ու տարածքում կուտակված շուրջ 800 հակ անասնակերը:
Գյուղացիները խնդրանքով դիմում են Լոռու մարզպետարանին և գյուղապետարանին, որպեսզի մարզպետն ու գյուղապետը հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն տուժված ընտանիքին, քանի որ այդ անասնակերով էին իրենք իրենց անասուններին պահում ու հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48023 դիտում
14:10 22-08-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»