Թուրքիայի և Սիրիայի սահմանին գաղտնի համակարգման կենտրոն է ստեղծվել. ԶԼՄ-ներ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը թուրք-սիրիական սահմանին ստեղծել են գաղտնի համակարգման կենտրոն: Այդ մասին հայտնել է The Washington Post-ը:
Թերթն ընդգծում է, թե Թուրքիան խորացնում է համագործակցությունը ԿՎՀ-ի, ինչպես նաև այլ ամերիկյան ծառայությունների հետ:
Ըստ տեղեկությունների՝ նշված կենտրոնը օգտագրոծվում է հատուկ ծառայությունների կողմից՝ բացահայտելու Մերձավոր Արևելքից միգրանտների մեջ գտնվող ահաբեկիչների, սակայն կենտրոնը չի բավարարվում դրանով: ԿՎՀ-ն անօդաչուներ է ուղարկում Սիրիա: