Եվրոպայում մեկնարկում են վերջին տարիների ամենախոշոր զորավարժությունները
Այսօրվանից Եվրոպայում մեկնարկում են վերջին տարիների ընթացքում ամենախոշոր՝ Trident Juncture-2015 զորավարժությունները, որոնց մասնակցում են ավելի քան 30 պետությունների 36 հազար զինվորականներ:
Զորավարժություններին, որոնք անցկացվելու են Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում, ներգրավված է 200 ինքնաթիռ, 50 ռազմանավ, ցամաքային, ռազմաօդային ուժեր և հատուկ ստորաբաժանումներ:
Հրամանաշտաբային և դաշտային վարժություններում կմշակվեն ժամանակակից ռազմական հակամարտությունների բոլոր տեսակները, բացառությամբ միջուկային հարվածի հետևանքների դեմ պայքարից:
Զորավարժությունների առաջին փուլը կավարտվի հոկտեմբերի 16-ին: Երկրորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին: