Մեսսին Իսպանիայի առաջնությունում իր 250-րդ գոլը խփեց
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնությունում իր 250-րդ գոլն է հեղինակել: Արգենտինացի հարձակվող հոբելյանական գնդակը խփել է 8-րդ տուրում «Էյբար»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
Այդպիսով Մեսսին մոտ է Իսպանիայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանելուն: «Ատլետիկի»-ի լեգենդար խաղացող Թելմո Սարայի ցուցանիշը գերազանցելու համար Մեսսին անհրաժեշտ է երկու գոլ խփել: