Անգլիա. լոնդոնյան դերբին ֆանտաստիկ սյուժե ունեցավ. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը` լոնդոնյան «Տոտենհեմի» եւ «Արսենալի» միջեւ, լիովին արդարացրեց սպասելիքները:
Չեմպիոնության համար պայքարող այս թիմերի հանդիպումը ստացվեց դիտարժան, դրամատիկ ու գոլառատ:
Խաղի հաշիվը 39-րդ րոպեին ֆանտաստիկ գեղեցիկ հարվածով բացեց «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին:
55-րդ րոպեին «Արսենալը» մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը:
Դրանից անմիջապես օգտվեց «Տոտենհեմը», որը 2 րոպեում 2 գոլ խփեց. Նախ, աչքի ընկավ ՝ Ալդերվեյրելդ, իսկ հետո ոչ պակասա արտակարգ գոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» առաջատար հարձակվող Հարի Քեյնը, թեպետ այս գոլին նախորդել էր խաղից դուրս բացահայտ վիճակը:
Սակայն Արսեն Վենգերի սաները կարողացան խուսափել պարտությունից. 76-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաշիվը դարձրեց 2:2: Իսկ խաղավերջում «Արսենալը» ընդհանրապես կարող էր հաղթանակը կորզել, սակայն չկարողացավ իրացնել մի քանի նպաստավոր պահերը:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 55 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում, «Արսենալն» ունի 52 միավոր: Իսկ առաջատարը` «Լեսթերը», ունի 57 միավոր եւ մեկ խաղ պակաս:
[b]Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
[/b]«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 2:2
Տոբի Ալդերվեյրելդ, 60, Հարի Քեյն, 62 – Աարոն Ռեմզի, 39, Ալեքսիս Սանչես, 76



