211652_close_icon
views-count5472 դիտում article-date 09:47 05-03-2016

Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»– ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հակադարձեց «Զարմանալի բաներ եք ասում։ Զարմանում եմ, թե ինչ ես ասում, աղջիկ ջան։ Շփոթվել ես»։ Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳԱ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը «Ժողովուրդ»–ի հետ զրուցում հաստատեց վերը նշված տեղեկությունը՝ ասելով որ Ղուկասյաններին պատկանող գազալցակայանների գազահաշվիչները հանվել և տարվել են ստուգաչափման։ «Անակնկալ չեն տարվել։ Ոչ միայն Ղուկասյաններինն է տարվել, այլև Մարտիրոսյաններինը ևս։ Որտեղ անհրաժեշտություն է առաջացել ստուգաչափելու, բոլորի գազահաշվիչներն էլ հանվել են»,– հայտարարեց Ամիրբեկյանը։ Նրա խոսքերով՝ գազալցակայաններում փոխարինող գազահաշվիչներ են տեղադրվել։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»–ը մարտի 1-ին գրել Էր, որ Գյումրիի մի շարք բնակարաններում գազը «լևի» է»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր