211652_close_icon
views-count1961 դիտում article-date 08:54 25-03-2014

Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանի՞ն․ 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի գործող քաղաքապետ, Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Գյումրիի նախկին քաղաքապետ, Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանին. այն գտնվում է Գյումրիի քաղաքային զբոսայգում։ Այս ռեստորանը բավական շքեղ կառույց է, կառուցված «ձմեռային այգու» սկզբունքով, որտեղ աճում են բազմապիսի արևադարձային բույսեր, կան շատրվաններ և ջրվեժներ; Դժվար է գնահատել այս ռեստորանի շուկայական արժեքը, սակայն, ըստ մեր աղբյուրի, Ղուկասյանը ժամանակին միայն խոհանոցային պարագաների ձեռքբերման համար ծախսել է 150 հազար դոլար։ Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է. «Եթե կա կազմակերպություն, որը կարող է ավելի լավ սպասարկում իրականացնել այգում, ես միայն ուրախ կլինեմ, բայց որևէ մեկը չի կարող «Օազիսը» խլել ինձնից։ Նման բան կարող է լինել միայն այնպիսի երկրում, որտեղ բացարձակ օրենք չկա. ամեն ինչ որոշվում է «վաարուժյոննի գրաբյոժով», զինված մարդիկ մտնում ու գրավում են իրենց ուզած օբյեկտը կամ տարածքը։ Դա նույնն է, որ մտնեն ձեր խմբագրություն և զենքով խլեն ձեզանից»։ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել, բայց կրկնել է, որ բացառում է, որ ինչ-որ մեկը կարողանա «Օազիսը» խլել իրենից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր