211652_close_icon
views-count2842 դիտում article-date 21:38 04-03-2016

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում: Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է: 75 կգ քաշային աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդ, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը՝ 13-րդ: 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 17-րդն է: Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքներով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական [url=http://www.armnoc.am/arm/news/625/artur-aleqsanyany-glkhavorum-e-ymbshamarti-hamashkharhayin-miutyan-varkanishayin-axyusaky.html]կայքը[/url]:

Նմանատիպ նյութեր