2218 դիտում
14:29 11-12-2015
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), ով երկրորդ տարին անընդմեջ անպարտելի է միջազգային մրցաշարերում, շարունակում է գլխավորել 98 կգ քաշայինների վարկանիշային աղյուսակը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
59 կգ քաշային Ռոման Ամոյանը 14-րդն է, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր Միհրան Հարությունյանը (66 կգ)` 5-րդը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: 75 կգ քաշային, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 8-րդ տեղում է: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը նույնպես 14-րդն է: 85 կգ քաշային, առաջին Եվրոպական խաղերի 5-րդ մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը 15-րդ տեղում է:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը յուրաքանչյուր խոշոր մրցաշարից հետո թարմացնում է վարկանիշային աղյուսակը:
Նմանատիպ նյութեր
2839 դիտում
21:38 04-03-2016
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը
5631 դիտում
20:50 08-04-2016
Արթուր Ալեքսանյանը զիջել է դիրքերը ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակում
Այս բաժնից
685 դիտում
21:26 22-09-2024
Հայաստանի շախմատի կանանց թիմն Օլիմպիադայում գրավեց 5-րդ տեղը
748 դիտում
19:39 22-09-2024
Շախմատի Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի վերջին տուրում հաղթեց և բաժանեց 2-6 տեղերը
5033 դիտում
13:20 22-09-2024
«Նոա-2»-ը նոր ֆուտբոլիստներ ունի