ԱՄՆ Նյու Ջերսիի մայրուղում 18 ակնանի բեռնատար է կողաշրջվել և հրդեհվել. տեսանյութ
ԱՄՆ Նյու Ջերսիի մայրուղում 18 ակնանի բեռնատարի վարորդը դեռևս անհայտ պատճառով կորցրել է ղեկի կառավարումը և կողաշրջվել ճանապարհի արգելապատնեշի վրա: Անմիջապես դրանից հետո բեռնատարը հրդեհվել է:
Այս ամենը տեսանկարող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը օգնության են հասել վարորդին և դուրս բերել նրան հրդեհվող ավտոմեքենայի սրահից, ինչի շնորհիվ նա ողջ է մնացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: