Մոսկվայի Ռուբլյովսկի մայրուղում 9 թանկարժեք մեքենա է հրդեհվել. տեսանյութ
Մոսկվայի արևմուտքում` Ռուբլյովսկի մայրուղու վրա գտնվող ավտոկայանատեղիում, 9 մեքենա է հրդեհվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ տեղի իրավապահների տվյալների` մեքենաներից 5-ը նոր` առանց համարանիշների BMW մակնիշի սպորտային ավտոմեքենաներ են եղել, որոնք ամբողջովին այրվել են, իսկ մյուս 4 ավտոմեքենաների մակնիշը դեռ պարզվում է:
Հրդեհի վայրում ոստիկանները պլաստիկե շշով բենզին են հայտնաբերել և, ըստ նախնական վարկածի, դեռևս անհայտ անձինք ավտոմեքենաները դիտավորյալ են հրդեհել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիակբերովը հայնել է, որ Մոսկայի ոստիկանության աշխատակիցները պարզում են կատարվածի պատճառները և հանգամանքները: