ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտել է ադրբեջանական և թուրքական հարձակումներն Արցախի հայերի վրա:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը։