211652_close_icon
views-count1921 դիտում article-date 12:19 03-03-2016

Քնած տանտիրուհու բնակարանից գողություն կատարողին հայտնաբերեցին և ձերբակալեցին

Փետրվարի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել 1975 թ. ծնված Անահիտ Ս.-ն և հաղորդում տվել, որ ժամը 22.45-ի սահմաններում անհայտ անձը օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ կոտրել է իր բնակարանի /1-ին հարկ/ խոհանոցի պատուհանի փականը և ննջասենյակից հափշտակել բջջային հեռախոս և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արամ Մ.-ն: Բջջային հեռախոսն առգրավված է: Արամ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր