211652_close_icon
views-count1057 դիտում article-date 15:32 20-11-2015

Խարդախություն կատարողին հայտնաբերեցին և ձերբակալեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 11-ին ԿՀԴՊ ԳՎ-ում մի ընկերության տնօրեն՝ 1970 թ. ծնված Առաքել Ա.-ն, հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 8-ին 1978 թ. ծնված Էմին Խ.-ն հանդես գալով Դավիթ անվամբ, ներկայացել է որպես գործարար և վառելիք գնելու ու գնման վայրում վճարում կատարելու պատրվակով, չարաշահելով իր վստահությունը, ընկերության Աբովյան քաղաքի վառելիքի բազայից ստացել է ընդհանուր 8.182.200 դրամ արժողության 20.980 լիտր դիզելային վառելիք և տեղափոխել է այն Արզնի գյուղի կամրջի հարևանությամբ գտնվող, ոմն Գագիկի պատկանող բենզալցակայան, որտեղ օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, մատակարարված վառելիքի դիմաց բենզալցակայանի տեր Գագիկից ստացել է ընդհանուր 6.503.800 դրամ գումար և դիմել փախուստի: Նոյեմբերի 19-ին Էմին Խ.-ն վարձակալած բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, որտեղ կատարվածի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Էմին Խ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր