211652_close_icon

Րոպեներ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան

views-count1711 դիտում article-date 21:34 23-05-2024
Րոպեներ առաջ, խուզարկությունից հետո, իր բնակարանից ձերբակալվեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։


Փաստաբանի կարծիքով այս ամենն իրականացվում է քաղաքական պատճառներով։

«Բագրատ Սրբազանի հետ ով որ շփվում է կամ աշխատանքից են հեռացնում, կամ այլ ռեպրեսիաներ են օգտագործում», - ասել է Մելիքյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Շամիրյանը կմնա դատարանում առաջիկա 24 ժամը, որի ընթացքում դատարանը կհրապարակի որոշում։

Նմանատիպ նյութեր