211652_close_icon
views-count1560 դիտում article-date 12:16 03-03-2016

ԵՄ-ի մի մասը ցանկանում է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության անդամ պետությունների մի մասը ցանկանում է վերանայել Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, գրում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ դրա համար պատճառ է հանդիսացել Ուկրաինայի արևելքում բռությունների մակարդակի նվազումը, ինչպես նաև ուկրաինական կառավարության խնդիրները: Հարցը քննարկվելու է մարտի վերջին՝ ԵՄ երկրների արտգործանախարարների միջև: Թերթը մեկ այլ պատճառ է նշում նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի՝ Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցը, որտեղ պետք է մասնակցի տնտեսական ֆորումին: Միևնույն ժամանակ եվրոպական երկրները առանց հարցի համաձայնվել են մոտ 150 ռուս և ուկրաինացի քաղաքացիների դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցը:

Նմանատիպ նյութեր