Ճապոնիան կարող է վերանայել կամ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները
Ճապոնիան կարող է վերանայել կամ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները, եթե Մոսկվան ակտիվ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում կատարելով Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդիի հայտարարությանը:
Հայտարարության մեջ նշված է, որ ՌԴ-ն, հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի որոշ պետական բանկերի նկատմամբ: