Ճգնաժամի տարիներին մետրոն միակ տրանսպորտն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը
1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։
1981-ի դրությամբ տարեկան 14 միլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլիոնի (որը կազմում էր բոլոր տրանսպորտային միջոցներով կատարվող ուղևորահոսքի 9 %-ին)։
2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող։ 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2011-ին՝ 17 միլիոն։ Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։
Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։
Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։