211652_close_icon

Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի․ The Guardian

views-count2155 դիտում article-date 09:36 07-12-2018
Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ հաջորդ ամառվանից կվերանա բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ավտոբուսի, տրամվայի և մերձքաղաքային գնացքների համար վճարը։ Բացի այդ, ինչպես խոստացել էին իշխանությունները, Լյուքսեմբուրգի Մեծ Հերցոգության օրացույցում կհայտնվի ևս երկու տոնական օր․ տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/world/2018/dec/05/luxembourg-to-become-first-country-to-make-all-public-transport-free]The Guardian[/url] բրիտանական թերթը։ Այս որորշումը երկրի իշխանություններն ընդունել են ճանապարհներին մեծ խցանումների հետ կապված։ Մայրաքաղաքում ապրում է 110․000, երկրում՝ 600․000 մարդ, սակայն ամեն օր հարևան Գերմանիայից և Ֆրանսիայից Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ, որի հետևանքով հատկապես մայրաքաղաքի երթևեկությունը երկար ժամանակով կանգ է առնում։ Իշխանությունները մտադիր են անվճար դարձնել նաև գնացքով առաջին և երկրորդ կարգի երթևեկությունը։ Նախկինում Լյուքսեմբուրգում անվճար էր միայն երեխաների և ուսանողների երթևեկությունը։

Նմանատիպ նյութեր