52918 դիտում
17:23 02-03-2016
Արտակարգ դեպք Արմավիր ծննդատանը. 21-ամյա մոր երեխան ծնվել է մահացած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր բժշկական կետրոնի ծննդատուն է տեղափոխվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 21-ամյա Վալյա Մադաթյանը:
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` Վ. Մադաթյանը որովայնի ցավեր է ունեցել, ով 5 ամսական հղի է և հարազատների հետ այցելել է Արմավիր ծննդատուն, որտեղ բժշկի կողմից կատարվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և ըստ բժիշկների` նրա մոտ առաջացել է ծննդաբերության արգանդի լարվածություն և ցավեր:
Բժիշկները անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո խորհուրդ են տվել, որպեսզի հիվանդը գնա տուն ու եթե ցավերը կրկնվեն` նորից այցելեն Արմավիր ծննդատուն:
Վ. Մադաթյանը ծննդատանը ունեցել է բուժող բժշիկ, ով գինեկոլոգ Բելլա Կարապետյանն է և վերջինս միշտ իր հսկողության տակ է պահել Վ. Մադաթյանին:
Այսօր ժամը 12:00-ին Վ. Մադաթյանը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պտուղը մահացած է ծնվել և, ըստ բժշիկների` պատճառը վիժումն է եղել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8243 դիտում
18:54 03-06-2014
Գյումրիի «Ծննդատանը» մահացած նորածնի հարազատները վիրավորված են նրանից, որ մահացած երեխային դրել են մոր կրծքին
60869 դիտում
23:34 09-09-2023
Ողբերգական դեպք Չարենցավանի բժշկական կենտրոնի ծննդատանը. բժիշկներն ամուսիններին հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել