211652_close_icon
views-count60095 դիտում article-date 23:34 09-09-2023

Ողբերգական դեպք Չարենցավանի բժշկական կենտրոնի ծննդատանը. բժիշկներն ամուսիններին հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի մի բնակչից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի ծննդատանը ոստիկանների կարիք կա, իրենք ցանկացել են 7 ամսականում կեսարյան վիրահատություն անել, բժիշկները «փափուկ բարձ են դրել», ժամանակը երկարացրել են, երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով ավագ օպերլիազոր Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացած երեխայի հայրը Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Թ.-ն է, ով նույն օրը հերթական անգամ իր 42-ամյա կնոջը բժշկի կանչով տարել է Չարենցավանի ծննդատուն ստուգման, որի ժամանակ բժիշկները կնոջն անմիջապես տարել են վիրահատարան՝ կեսարյան վիրահատություն կատարելու, որից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել:

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր