2557 դիտում
10:06 02-03-2016
Տեսչական ստուգումները դադարեցնել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության անցած տարվա հուլիսի 30-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարեց տեսչական ստուգումները դադարեցնել և «անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեությանը»: Այս որոշումը, որը նախատեսված էր մինչև 2015 թվականի տարեվերջը, պայմանավորվում էր տնտեսությունում ստեղծված բարդ կացությամբ: Այլ կերպ ասած՝ այդպիսով ՀՀ կառավարությունը ընդունում էր, որ Հայաստանում գործող ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել, և որ ավելորդ անգամ նրանց «կյանքը դժվարացնելը» կարող է ճակատագրական լինել:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի հրահանգը տարածվում է 2016-ի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մեզ տրված պատասխանի համաձայն՝ վարչապետի հանձնարարականի ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: Առավել հավանական է, որ այդ ժամկետը ամռանը կրկին կերկարաձգվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5582 դիտում
13:50 29-06-2017
Վարչապետը հանձնարարեց տեսչական ստուգումները հետաձգել մինչև տարվա վերջ
1215 դիտում
19:30 01-10-2019
Շուրջ 2 մլն տուգանք. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումները
2542 դիտում
14:29 24-01-2020
Հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ տեսչական ստուգումները կարվեն վեց ամիսը մեկ
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան