211652_close_icon
views-count1242 դիտում article-date 19:30 01-10-2019

Շուրջ 2 մլն տուգանք. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 46 դեպք, որից 27 դեպքով հաշվարկվել է 108.041.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 33 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 103.759.020 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 կաղնի, 1 հաճարենի, 5 քամատապալ կաղնի, 1 տանձենի) հաշվարկվել է 548.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1,94 խմ վառելափայտ)՝ 69.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (տարբեր տեսակի 1424 հատ ծառ) հաշվարկվել է 102.359.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք (18,25 խմ վառելափայտ, 1,17 խմ թափուկ վառելափայտ, 355 պարկ փայտածուխ), որից 9-ով հաշվարկվել է 779.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 թեղի) հաշվարկվել է 2.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ բուսածածկ տարածքների հրդեհի 2 դեպքով (խոտ, խոզան, թփեր, գիհի տեսակի ծառեր) գործի նյութերը գտնվում են ՀՀ ոստիկանությունում` հետագա ընթացքն ապահովելու համար: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք։ Գեղարքունիք՝ ձկան ապօրինի արդյունահանման 3 դեպքով (1697 հատ՝ 816.5 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 4.082.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Սյունիք՝ ջրօգտագործման կանոնների խախտման 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է 1 ստուգում։ Արագածոտն՝ նախկինում «Վակուֆլօ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 1 դեպք։ Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազի տարհանման 1 դեպքով հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 6 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 670.200 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր