Նուբարաշենի բանտում ինքնասպան է եղել 38-ամյա կալանավորը, ով մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով
Այսօր` մարտի 1-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 38-ամյա Մխիթար Սարգսյանը բանտախցի զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: