Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է եվրոպական թոփ-5 առաջնությունների լավագույն ասիստենտի վարկանիշը` գերազանցելով Օզիլին ու Նեյմարին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է այս մրցաշրջանում եվրոպական թոփ-5 առաջնությունների մեջ գոլային փոխանցումների վարկանիշային աղյուսակը:
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 19 գոլային փոխանցման հեղինակ: Այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստը գերազանցում է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին (33 խաղ, 18 գոլային փոխանցում), Բարսելոնայի հարձակվողներ Նեյմարին (34-17) ու Լուիս Սուարեսին (39-17) և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեին (35-14):
Նշենք, որ բացի 19 գոլային փոխանցումներից, Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում 19 գոլ է խփել: