Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի թոփ-առաջնությունների գլխավոր ռմբարկու
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլում նորվեգական «Օդդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63086/]խաղում[/url] (7:2) դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
26-ամյա հայ ֆուտբոլիստը գոլ+ գոլային փոխանցում ցուցանիշով արդեն 14 միավոր է հավաքել: Մրցաշրջանի մեկնարկային 7 պաշտոնական խաղերում Մխիթարյանը դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ և այդ ցուցանիշով այժմ գլխավորում է Եվրոպայի առաջատար առաջնություննների ռմբարկուների ցուցակը: