Մոգերինին հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ
                        Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով  Երևանում գտնվող ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին  Ազգային ժողովում հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ: 
Մոգերինին առաջինը ԱԺ-ում հանդիպել է  ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ, երկրորդը` «Բարգավաճ Հայաստանն է», ապա հանդիպում կլինի խորհրդարանական ընդդիմության հետ:
Նշենք, որ Ֆեդերիկա Մոգերինիի այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ նա այսօր հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո հանդես կգա մամուլի ասուլիսով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

