211652_close_icon

Նենսի Փելոսին հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ․ NEWS.am

views-count1881 դիտում article-date 19:11 18-09-2022
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա  Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Նմանատիպ նյութեր